Անպտղություն
|
Անպտղության բուժում
Անպտղության բուժումը հիվանդների մոտ շատ հաճախ առաջացնում է դեպրեսիայի, մեղքի և տանջող զգացմունքներ: Անյուամենայնիվ, արդեն այօր բժիշկները տիրապետում են անպտղության բուժման այնպիսի մեթոդների, որոնք հղիանալու և անպտղության լիակատար բուժման մեծ հնարավորություն են տալիս: Դեպքերի մեծամասնությունում որակավորված ռեպրոդուկտոլոգները կարող են գնահատել անպտղություն առաջացրած գործոնները և նշանակել անպտղության բուժման համապատասխան մեթոդներ: Ժամանակին անպտղության բուժում սկսած հիվանդների մեծամասնությանը հաջողվում է հղիանալ:
Կանացի անպտղության բուժում
Փող-պերիտոնալ անպտղություն
Փողերի անանցանելիությունը կարելի է վերացնել լապարոսկոպիկ վիրահատության միջոցով, որն իրենից ններկայացնում է միկրովիրաբուժական միջամտություն: Նախկինում գինեկոլոգիական վիրահատություններից շատերն անց էին կացվում խոռոչի մեծ վիրահատության միջոցով (լապարոտոմիա): Լապարոսկոպիկ վիրահատության բարդությունների հավանականությունը բավականին ցածր է, իսկ հիվանդները վերականգնվում են ավելի արագ: Անպտղության բուժումը հնարավոր է իրականացնել նաև ԱՄԲ միջոցով: ԱՄԲ-ն ի տարբերություն վիրահատության բուժման ավելի նախընտրելի մեթոդ է փողերի ծանր վնասվածքի կամ լապարոսկոպիայի անհաջողության դեպքում:
Էնդոկրին անպտղություն
Բուժման առաջին փուլում վերականգնվում են էնդոկրին համակարգի օրագնների գործառույթները: Երկրորդ փուլում կերառվում են ֆոլիկուլի հասունացումը խթանող դեղամիջոցներ, իսկ հետո՝ օվուլյացիան խթանող դեղամիջոցներ:
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզը սովորաբար բուժում են դեղորայքային թերապիայի կամ էլ սահմանափակ վիրաբուժական միջամտության միջոցով: Էնդոմետրիոզի կոնսերվատիվ կամ վիրաբուժական մեթոդներով բուժման արդյունավետության դեպքում ցուցված է ԱՄԲ:
Արգանդի պաթոլոգիա
Արգանդի խոռոչի անպտղության բուժման հիմնական մեթոդն այսօր հիստերոսկոպիան է հանդիսանում: Հիստերոսկոպիայի 2 տեսակ կա՝ ախտորոշիչ կամ "օֆիսային", որն օգնում է կատարել ախտորոշում, և վիրաբուժական:
Իմունոլոգիական անպտղություն
Իմունային համակարգը շատ կարևոր դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում առողջության պահպանման հարցում՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից: Այն վերացնում է օտարածին բջիջները, բակտերիաները, վարակները՝ դրանց որակելով որպես “թշնամիներ”:
Իմունոլոգիական անպտղության բուժման մեթոդները գտնվում են փորձարկման փուլում: Այսպիսի բուժման հիմնական ձևը մոր օրգանիզմի զգայունության մեծացումն է հայրական գեների նկատմամբ մինչև հղիանալը լիմֆոցիտների ներարկման միջոցով:
Անհայտ ծագման անպտղություն
Անբացատրելի անպտղությամբ հիվանդների համար գոյություն ունեն բուժման հետևյալ հինգ տարբերակները՝
- սպասման ռազմավարություն (չձեռնարկել որևէ բուժում և շարունակել բնական ճանապարհով բեղմնավորման փորձերը),
- արհեստական սերմնավորում (ԱՍ),
- օվուլյացիայի խթանում կլոմիֆեն ցիտրատով (առանց որևէ մեկի աջակցության կամ ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ) (ԿՑ/ՆԱԲ)
- գոնադոտրոպիններով օվուլյացիա (HMG կամ FSH դեղամիջոցներով) ներարգանդային բեղմնավորման հետ համատեղ (HMG/FSH/ՆԱԲ),
- արտամարմնային բեղմնավորրում (ԱՄԲ) և միկրոմանիպուլյացիա սերմնաբջիջներով (ԻՔՍԻ) անոթում սաղմի թաղանթի արհեստական պատռման (օժանդակ հետչինգ) հետ համատեղ:
Տղամարդու անպտղության բուժում
Տղամարդու անպտղության բուժումը ներառում է հորմոնալ թերապիա սերմնաբջիջների հասունացման բարելավման համար, հակաբիոտիկներով թերապիա, վարիկոցելեի վիարբուժություն, հատուկ մշակված սերմի ներարկում կնոջ արգանդ, արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) և անպտղության բուժման այլ վերարտադրողական տեխնոլոգիաներ:
Պատճառները տարբեր են՝ սկսած վերարտադրողական օրգաննեի զարգացման խանգարումներից մինչև շրջակա միջավայրի ազդեցությունը: Ժամանակակից բժշկության հնարավորությունները թույլ են տալիս դեպքերի մեծամասնությունում բացահայտել պատճառները, որն էլ հնարավորություն է տալիս ընտրելու անպտղության բուժման ամենաօպտիմալ մեթոդը: Անպտղության բուժման համար լայնորեն կիրառվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ թույլ տալով հղիանալ այն դեպքերում, երբ անպտղության բուժման մնացած մեթոդներն անարդյունք են:
Անպտղության բուժման մեթոդները՝
- Օվուլյացիայի խթանում
- Բեղմնավորում
- Արհեստական բեղմնավորում
- ԻՔՍԻ
- Ամորձու բիոպսիա
- Դոնորական ձվաբջիջեր (օվոցիտներ)
- Դոնորական սերմ
- Փոխնակ մայրություն
- Հիստերոսկոպիա
- Լապարոսկոպիա
Մենք հիվանդներին վերաբերվում ենք որպես հավասար գործընկերների: Մենք մանրամասնորեն աշխատում ենք յուրաքանչյուր ամուսնական զույգի հետ, որպեսզի պարզենք իրենց դեպքում ամենաօպտիմալ բուժման մեթոդը ինչպես բժշկական տեսակնյունից, այնպես էլ հաշվի առնելով ֆինանսական, սոցիալական, կրոնական և էթիկայի գործոնները:
վերարտադրողական առողջության կենտրոն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել`
+(374 10) 65-34-34, +(37 410) 65-43-43 հեռախոսահամարներով
կամ պարզապես ուղարկել հաղորդագրություն էլ-փոստին:
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:
|
Մեդ-Պրակտիկ
16.02.2015
Հարգելի Mari, հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Պոլիպների վիրաբուժական հեռացումը, եթե դրանք գեղձային կառուցվածքի են, պետք է ուղեկցվի հորմոնալ թերապիայով: Եթե դրանք եղել են ֆիբրոզ կառուցվածքիէ դեղորայքային բուժման կարիք չկա: Արգանդի էնդոմետրիումի պոլիպները կարող են պատճառ լինել չբերության: Որոշ դեպքերում հնարավոր է դրանց նորից առաջացում: Խորհուրդ է տրվում դիմել գինկոլոգի և անցնել համապատասխան հետազոտություն:
Mari
08.02.2015
Mari
02.02.2015
Մեդ-Պրակտիկ
31.01.2015
Հարգելի Mari, հարկավոր է ճշտել թե պոլիպները կոնկրետ որ հատվածում են եղել և ինչ եղանակով են հեռացվել:
Mari
21.01.2015
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի Mari ստորև ներկայացնում ենք հղում,որտեղ կգնեք Ձեր հարցի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/1096/20671/article.more.html
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Mari, ստորև էնդոմետրիոզի վերաբերյալ հոդվածի հղում է.
www.med-practic.com/arm/1096/20671/article.more.html
Mari
14.10.2014
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Mari, եթե Ձեր մոտ պրոլակտինի մակարդակը գնալով բարձրնում է և դեղամիջոց ընդունելու դեպքում էլ այն համառորեն չի իջնում, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը հիպոթալամո-հիպոֆիզար համակարգում տեղի ունեցող խախտումներով է պայմանավորված: Ճիշտ կլինի դիմեք գինեկոլոգի, և, պարտադիր՝ էնդոկրինոլոգի:
Mari
07.07.2014
Մեդ-Պրակտիկ
25.06.2014
Հարգելի Mari, արև Ձեզ, պոլիպը բարորակ նորագոյացություն է, որը սկզբնական շրջանում վտանգ չի ներկայացնում, բայց անպայման պետք է բուժել այն՝ խուսափելու հետագա բարդություններից:
Mari
12.06.2014
Մեդ-Պրակտիկ
04.06.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, միոմատոզ արգանդ է կոչվում, երբ արգանդի մկանային տարբեր հատվածներում առաջանում են հանգույցներ՝ վերածվելով միաոմայի (ուռուցքի), որոնք հիմնականում բարորակ բնույթ են կրում: Նրանք կարող են զարգանալ արգանդի պատի մեջ, դեպի որովայնի խոռոչ, դեպի արգանդի խոռոչ, արգանդի լորձաթաղանթի տակ: Կապված այն բանի հետ, թե որ տեսակն է զարգանում, ունենում է համապատասխան կլինիկական ընթացք: Ինքը՝ միոմատոզ արգանդը, չի կարող չբերոոթյան պատճառ լինել, բայց, կապված որ տեսակն է և ինչ տեղակայմամբ, կարող է չխագարել հղիության ընթացքին, կարող է և խանգարել, դա կասի մասնագոտը, ով հսկում է, կապված այն բանի հետ, թե կոնկրետ դեպքում ինչ տեղակայում ունի հանգույցը:
Mari
28.05.2014
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի Mari, բարև Ձեզ, այո, ինչպես սովորական հղիության, այնպես էլ արտարգանդային հղիության դեպքում թեստը ցուց է տալիս հղիության առկայությունը:
mari
13.05.2014
Կարդացեք նաև
Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են...
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն